կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-05-09 16:18
Արցախ

Արցախի նախագահն ու Հայաստանի վարչապետը ծաղիկներ են դրել Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին

Արցախի նախագահն ու Հայաստանի վարչապետը ծաղիկներ են դրել Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին

Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ՀՀ եւ ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին, Շուշի քաղաքում ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղակացնում են նաեւ` նույն օրը Բակո Սահակյանը եւ Նիկոլ Փաշինյանն այցելել են մայրաքաղաք Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճար: