Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում հարցեր է ուղղել պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանին։
Հարցերից մեկը վերաբերում էր պաշտպանական գերատեսչության պաշտոնական կայքում «Արցախյան ազատամարտի» բաժնի բացակայությունը։
«2,5 տարի առաջ ՊՆ պաշտոնական կայքից հեռացվել է «Արցախյան ազատամարտի» բաժինը։ Ի վերջո ՀՀ ԶՈւ-երը ձևավորվել են Արցախյան ազատամարտի հիման վրա։ Եթե Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ ՊՆ փոխնախարար եմ եղել, Արցախյան ազատամատրի հիման վրա է։ Եթե Մելքոնյան Գագիկը գեներալ է՝ Արցախյան ազատամարտի հիման վրա է։ ՊՆ-ը պատճառաբանում էր տեխնիկական խնդիրներով։ 2,5 տարվա ընթացքում հնարավոր չէ՞ր վերացնել տեխնիկական խնդիրները։ Եվ երբ վերջապես մեր ԶՈւ-ի ակունքը, հիմքը հանդիսացող «Արցախյան ազատամարտի» բաժինը կվերականգնվի ՊՆ կայքում» ,-ասաց Մանուկյանը։
Իսկ մյուս հարցը՝ ԶՈւ-երի նոր հանդերձանքի մասին էր։
Մանրամասն՝ տեսանյութում