|
Փոխարժեքներ
01 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Այսօր՝ օգոստոսի 1-ին, լրանում է արցախյան ազատամարտի հերոս, Արցախի պաշտպանության բանակի փոխգնդապետ, ԼՂՀ ԳԽ պատգամավոր Նորայր Դանիելյանի 59-րդ տարեդարձը։
Նորայրը 1990 թվականին Ջանյաթաղի դաշտային օթևանում հիմնադրել է Քաջավան գյուղը, որտեղ սաֆոնովյան ռեժիմի պայմաններում՝ դեկտեմբերի 24-ին ձերբակալվել է և Ադրբեջանի Գերագույն դատարանի կողմից դատապարտվել 10 տարվա ազատազրկման:
1992թ. ապրիլի 10-ին փոխանակվել է մի քանի ադրբեջանցիների հետ: Ազատ արձակվելուց հետո կրկին մասնակցել է պատերազմին՝ դառնալով Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար։
Մասնակցել է Մարտակերտի, Քարվաճառի և Սանասարի (Կուբաթլու) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
1993 թվականից ընտրվել է ԼՂՀ ԳԽ պատգամավոր։
Նորայր Դանիելյանը զոհվել է անհայտ հանգամանքներում՝ 1993 թվականի հոկտեմբերի 18-ին, Խաչենում։
Նորայր Դանիելյանը լավագույնս է ձևակերպել Արցախի դերն ու նշանակությունը․
«Առանց Մարտակերտ չկա Արցախ, առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան չկա հայ ազգ»:
Հավերժ փառք ու խոնարհում Նորայրին և հայրենիքի համար անմահացած մեր բոլոր հերոսներին»։