|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ ԿԳՆ «Լոռու մարզի Տաշիրի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը զոհված բժիշկ-ազատամարտիկ Արտակ Խաչատրյանի անունով կոչելու վերաբերյալ:
Բժիշկ Արտակ Խաչատրյանը եղել է տվյալ դպրոցի շրջանավարտ, կամավոր մասնակցել է Արցախյան ազատամարտին. մեծ է եղել նրա ներդրումը Արցախյան ազատամարտի և հայոց բանակի ռազմական բժշկության կայացման գործում:
Արտակ Խաչատրյանը զոհվել է 1993 թվականին ապրիլի 17-ին, պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Արիության» մեդալներով:
Տաշիրի ավագ դպրոցն ազատամարտիկի հիշատակին անվանակոչելու նախաձեռնությամբ ՀՀ ԿԳ նախարարին դիմել են հերոսի մարտական ընկերները և դպրոցի մանկավարժական խորհուրդը: