կարևոր
3745 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-27 15:34
Հասարակություն

Տեսե՛ք, հատուկ ծառայության աշխատակից է, զբաղված են մարդկանց հետապնդելով , նկարելով․ Գառնիկ Դանիելյան

«Ուզում եմ ձեր տեսախցիկներն ուղղեք այ էն հատուկ ծառայության աշխատակցի ուղղությամբ։ Այս էս աշխատողներն առավոտից իրիկուն զբաղված են մարդկանց նկարելով»,- լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը, Բագրատ Սրբազանի հետ միասին, այցելել է Վայոց Ձոր՝բնակիչների  հանդիպելու։

«Այ իրենք նկարելուց հետո զբաղվում են էդ մարդկանց հետապնդելով, մարդկանց նկատմամբ քրեական գործեր հարուցելով։ Ամենուր այս պատկերն է։ Գալիս են, առանց ամաչելու։ Հետո ասում են՝ ո՞նց ա, որ մարդիկ դուրս չեն գալիս։ Որովհետև վախի մթնոլորտ են ստեղծում, հասկանում ե՞ք։

Մեքենաների համարներն են նկարում, մարդկանց դեմքերը։ Մարդիկ, որ հավաքվել են, ուրեմն վախենալու պատճառ չունեն։ Բայց էս ճնշման, վախի, էս սպառնալիքի մթնոլորտը որ կա․․․ Նիկոլի դարաշրջանը դարձել է 37 թվը։ Էս ի՞նչ խայտառակություն է կատարվում։ Հեսա պարեկներին էլ կհրահանգեն, մեկ էլ կսկսեն հերթով տուգանքներ գրելը։ Հետո գալիս ա  ԱԱԾ-ի հերթը։ Հետո մեկ էլ գործը փոխանցում են ԵՊԿ-ին, նա էլ գալիս ա գործարարների վրա սկսում ակտեր գրելը։ Հետո իմանաում ենք, որ է կա՛մ գործարարը անազատության կամ տնային կալանքի մեջ ա, կա՛մ էդ բիզնեսը փակված է։ Էս ամբողջ ընթացքում սրան ենք ակնատես եղել»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։