կարևոր
370 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-21 15:27
Հասարակություն

Պարոն Պապոյան, ձեր բուն գործն անելու փոխարեն զբաղված եք քաղաքական հայտարարություններով. Գառնիկ Դանիելյան

Պարոն Պապոյան, ձեր բուն գործն անելու փոխարեն զբաղված եք քաղաքական հայտարարություններով. Գառնիկ Դանիելյան

ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը անդրադարձել է բեռնափոխադրողների խնդիրներին՝ նշելով, որ 90-օրյա սահմանափակման պատճառով հարյուրավոր վարորդներ զրկվել են աշխատանքից և շատերը ենթարկվել են դեպորտի։ Նա հիշեցրել է, որ բեռնափոխադրողները բազմիցս բողոքի ձայն են բարձրացրել, սակայն իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկել։ Դանիելյանը նշեց, որ վարորդները ստիպված են եղել անցկացնել խաղաղ անհնազանդության ակցիաներ Բավրայի, Բագրատաշենի և Գոգավանի անցակետերում՝ ընդգծելով, որ նախարար Վահան Քերոբյանը փոխանակ զբաղվի խնդրի լուծմամբ, ավելի շատ քաղաքական հայտարարություններ է անում։

Մանրամասն՝ տեսանյութում։