կարևոր
4366 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-09 12:14
Հասարակություն

Այստեղ ոչ ոք հակապետական գործունեությամբ զբաղված չէ․ ԱԱԾ-ն թող չսպառնա․ Գառնիկ Դանիելյան

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այսօր կրում են հանուն հայրենիքի նահատակված հերոսների նկարներով շապիկներ․

«Այս շապիկները կրելու խորհուրդն այն է, որ մենք պարտավոր ենք իրենց կիասատ գործը շարունակել, այս պայքարը նաև իրենց հիշատակի համար է»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Շարժման աջակիցներին ուղղված՝ ԱԱԾ հորդորին անդրադառնալով, պատգամավորը նշեց․ «Սա ավելի շատ ես դիտարկում եմ որպես սպառնալիք, սպառնալիք սեփական ժողովրդի նկատմամբ։ ԱԱԾ-ն թող չսպառնա, ամեն մեկը թող իր գործն անի։ Բազմաթիվ ահազանգեր եմ ստացել, որ իրավապահներն ամեն կերպ խոչընդոտում են մարդկանց՝ հավաքներին մասնակցելը, մինչդեռ այդ իրավունքը ոչ ոք չի կարող սահմանափակել։ Այստեղ ոչ ոք հակապետական գործունեությամբ զբաղված չէ, այլ հակառակը՝ տեր է կանգնում սեփական հող ու ջրին»։ Հիշեցնենք, որ երթն Աբովյան քաղաքից շարժվում է դեպի Երևան։