Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 20-ին լրացավ մի իրադարձության 50-րդ տարելիցը, որի նկատմամբ մինչ օրս չկա միասնական կարծիք։ Հունաստանի եւ կիպրոսցի հույների համար սա 1974ի թուրքական ներխուժումն է։ Կիպրոսցի թուրքերի համար սա խաղաղության եւ ազատության օր է, իսկ Թուրքիայի համար՝ Կիպրոսում խաղաղության պահպանման գործողություն։ Հասկանալի է՝ այդ իրադարձությանը նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն է ժամանել ինքը՝ Էրդողանը։ Նա ելույթ է ունեցել պաշտոնական արարողության ժամանակ։ Այս ելույթի մի մասը հատկապես օգտակար կլինի ռուս ընթերցողների համար, որոնց հետխորհրդային տարածքի թյուրքական երկրների չարակամները ձգտում են մեղադրել հարեւանների նկատմամբ ագրեսիվության եւ իմպերիալիզմի մեջ։ Ահա թե ինչ է հայտարարել Թուրքիայի նախագահը․ «1963-1974թթ-ի միջեւ ընկած ժամանակահատվածը արյան, արցունքների եւ ճնշումների շրջան էր կիպրոսցի թուրքերի համր, երբ նրանք սահմանափակվում էին կղզու տարածքի 3 տոկոսով: Կիպրոսցի թւրքերը հեռացվեցին այն երկրից, որի հիմնադիրն ու գործընկերն էին, եւ ենթարկվեցին ՄԱԿ-ի կողմից անմարդկային ճնշումների եւ հարձակւմների: Նույնիսկ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը, որոնք տեղակայվել էին կղզում, չկարողացան կանգնեցնել խելագարության տարածումը կամ կանխել կոտորածը: 1974 էր, երբ կիպրացի թուրքերի գոյությանը սպառնացող անմարդկային հարձակումները գագաթնակետին հասան։ 50 տարի առաջ քաջարի թուրք զինվորները պատմական քայլ ձեռնարկեցին՝ հեռացնելով այն դաշույնը, որով ցանկանում էին հարված հասցնել կիպրացի թուրքերի ապագային։ 1974ի հուլիսի 20 - ը դարձավ այն օրը, երբ մենք՝ որպես հայրենիք եւ երաշխավոր երկիր, հանդես եկանք միջազգային պայմանագրրից բխող մեր իրավունքներով ու պարտականույթուններով եւ պատմությամբ մեր ուսերին դրված պատասխանատվությամբ»:
Ըստ Էրդողանի եւ ցանկացած բնույթի թուրք քաղաքկան գործիչների բացարձակ մեծամասնության վարկածի՝ թուրքական բանակը կիպրոսցի թուրքերին փրկել է էթնիկ զտումներից եւ ֆիզիկական ոչնչացումից, որը, Անկարայի կարծիքով, պատրաստվում էին իրականացնել համաձայնագրերը խախտած կիպրոսցի հույները՝ Հունաստանի աջակցությամբ։ Ու թեեւ 1983ին ստեղծված Կիպրոսի թուրքական հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է միայն Թուրքիան, արեւմտյան հանրությունը չի շտապում պաշտնական Անկարայի դեմ խիստ պատժամիջոցներ սահմանել իրանական կամ ռուսական սցենարով։ Ճենք լսում արեւմտյան ղեկավարներից եւ թուրքական տնտեսությունը «կտոր-կտոր անելու» կոչերը։
Իսկ Թուրքիան ինքն անկեղծորեն ուրախ չէր, որ 2022ի փետրվարի 24-ին Ռուսաստանը չսպասեց այն պահին, երբ Ուկրաինան, որը հրաժարվեց կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 2015ի Մինսկի համաձյնագրերը, բլիցկրիգ կսկսի Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ֆիզիկապես ոչնչացնելու նպատակով։ ․․․ Փոխարենն Անկարան անխոնջ խոսում է Կիպրոսի իր հայրենակիցների խնդիրների մասին, ինչն էլ արեց Էրդողանը. «Կղզու հարավում, ցավոք, տիրում է փչացած մտածելակերպ, որն իրեն համարում է Կիպրոս կղզու միանձնյա տիրակալ։ Մենք այնքան լուրջ խնդրի առաջ ենք կանգնել, որ Կիպրոսի հույների առաջնորդը ներկա է ΕΟΚΑ ահաբեկիչների հիշատակի արարողություններին, մեր եղբայրները՝ կիպրացի թուրքերը, հարձակման են ենթարկվում եւ ձերբկալվում, երբ անցնում են հարավ, իսկ հարավում մզկիթները հրկիզվում են»: Իսկ ի՞նչ պետք է ասի Ռուսաստանը, երբ 2014ի մայիսի 2-ին Օդեսայում հարավ-արեւելքում ռուսական գարունը ճնշելու ընթացքում «սվիդոմցիները» ողջ-ողջ այրեցին մարդկնց։ Ինչպե՞ս, Անկարայի կարծիքով, Մոսկվան պետք է արձագանքի 1980-ականների վերջին ուկրաինական միությունների կողմից ռուս ուղղափառ եկեղեցու եկեղեցիների գրավմանը Գալիցիայի երեք շրջաններում, եթե Էրդողանը դատպարտում է Կիպրոսի հույների վերահսկողության տակ գտնվող տարածքում գտնվող մզկիթների հրկիզումը։ Կիպրոսի հակամարտության հետ կապված Ռուսաստանի համար շատ օգտակար է ուշադրություն դարձնել վերջին դրվագներից մեկին։ Հուլիսի 15 - ին պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է․ «Իհարկե, մենք խստորեն դատպարտում ենք թուրք-կիպրական ամոթի տոները եւ կես դար շարունակ թուրքական ներխուժման բանակի սրբապիղծ ապօրինի ներկայությունը Կիպրոսում»:
Այս եւ նրա նման այլ արտահայտություններին հուլիսի 17-ին պատասխանել է Անկարայից պաշտպանության նախարարությունից։ Այս պատասխանի մի մասը արժե մեջբերել, որպեսզի հասկանանք ՆԱՏՕ-ի երկրորդ երկրի ցանկացած բարդույթի բացակայությունը: «Մենք խստորեն դատապարտում ենք Հունաստանի պաշտպանության նախարար Դենդիասի նողկալի, կեղծ եւ զրպարտչական հայտարարութւնն՝ ուղղված կիպրոսցի թուրքերի եւ թուրքական հերոսական բանաի դեմ։ Թուրքական հերոսական բանակը գործել է միջազգային համաձայնագրերից բխող Թուրքիայի երաշխավորող իրավունքին համապատասան եւ 1963-1974թթ-ին հունական կողմի կողմից ամենատարբեր ճնշումների ենթարկված կիպրոսցի թուրքերին փրկել է ցեղասպանույափն փորձից: Թուրք զինվորականի խիզախության եւ ներկայության շնորհիվ Կիպրոսում արյունահեղություն տեղի չունեցավ 1974ից ի վեր, հունական խունտայի ճնշումը Կիպրոսի հույների վրա դադարեցվեց, Հունաստանում ռազմական ռեժիմը փլուզվեց եւ հնարավոր դրձավ վերադառնալ ժողովրդավարոթյուն: Թուրք զինվորականները վաղը եւս կդառնան Կիպրոսում խաղաղության եւ հանգստության երաշխավորը, ինչպես դա եղել է երեկ եւ այսօր»։․․․
Պետք է ասել՝ Կիպրոսի շուրջ վերջին իրադարձույթուններին մասնակցել է նաեւ Ադրբեջանը։ Այսպես, հուլիսի 17-ին հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարն ընդունել է «Պոբեդա» շահիդների ընտանիքների աջակցության հասարկական միավորման ղեկավար Սեւինջ Օրուջեւային եւ ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասնակիցների հարազատներին։ Իսկ Կիպրոս ներխուժման տարեդարձից ընդամենը մեկ օր առաջ Լեֆկոշում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի եւ հյուսիային Կիպրոսի կին ձեռներեցների երկրորդ համժողովը, որին մասնակցել է ադրբեջանի ակումբների եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ասոցիացիայի վարչության ղեկավար Նիգյար Ալեսկերովան։ Սակայն Բաքվի կողմից կիպրոսցի թուրքերի ամենաբարձր աջակցությունը հաջորդեց հուլիսի 20-ին, երբ Ալիեւը Շուշիի 2-րդ գլոբալ մեդիաֆորումում պատասխանում էր թուրքական «Անադոլու» լրատվական գորակալության վարչության անդամ Յուսուֆ Օզքիրի հարցին․ «․․․․Հայտնի է՝ հյուսիսային Կիպրոսն արդեն դիտորդի կարգավիճակ ունի թյուրքական պետությունների կազմակերպթյունում եւ այդ կարգավիճակով մասնակցել է գագաթաժողովներին։ Այնուամենայնիվ, այս միջոցառմանը նա առաջին անգամ մասնակցեց իր դրոշով․․․»։
Հետաքրքիր շրջադարձ, այնպե՞ս չէ: Ադրբեջանը պետական եւ հասրակական մակարդակով մշտապես անհանգստացել է Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի «տարածքային ամբողջականույան» համար։ Բաքվից չեն լսվում նաեւ պաշտոնական հայտարարություններ՝ ի պաշտպանություն Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Լուգանսկի։ Իսկ այստեղ Ալիեւն այնքան համարձակորեն կոչ է անում ճանաչել Եվրամիության կազմի մեջ մտնող պետության տարածքի բաժանումը։ Ինչի՞ հետ կարող է դա կապված լինել:
Առաջինը՝ ղարաբաղյան հակամարտությն լուծումն է հօգուտ Ադրբեջանի եւ ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերումը։ Եթե նախկինում Կիպրոսի թուրքերին Բաքվի աջակցությանն ի պատասխան Նիկոսիան եւ Աթենքը կարող էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ապա այժմ Ադրբեջանին չի կարելի դրանով վախեցնել։ Մեկ այլ պատճառ էլ ուժերի հավասարակշռության փոփոխությունն է հօգուտ Թուրքիայի, Ադրբեջանի եւ հս․ Կիպրոսի՝ կապված Ռուսաստանի հետ պատժամիջոցային դիմակայությանը Կիպրոսի մասնակցության հետ։ Ռուս զբոսաշրջիկների նվազւմը եւ ռուսական ընկերությունների սկսված ելքը հաստատ օգուտ չի բերում Կիպրոսի տնտեսությանը, չնայած հույները եւ կիպրացիները փորձում են ձեւացնել, թե ոչինչ չի կատարվում։ Հաշվի առնելով պատժամիջոցների եւս 15-րդ փաթեթն ընդունելու ԵՄ մտադրությունը՝ Կիպրոսի համար առավել բարենպաստ չեն։ Իսկ եթե խոսենք Կիպրոսի հակամարտության մյուս մասնակիցների մասին, ապա նույնիսկ Թուրքիան, որից կախված է հս․ Կիպրոսը, մտադիր չէ ուղղակի պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Մտադիր չէ դա անել նաեւ Ադրբեջանը։
Սակայն Կիպրոսի ուղղությամբ Անկարայի եւ Բաքվի նման համրձակ գործունեության եւս մեկ պատճառ կա՝ արտաքին հզոր հովանավորի առկայությունը, որի առկայությունը թուրքական կողմը փորձում է ամեն կերպ քողարկել։ Օրինակ՝ հուլիսի 17-ին Էրսին Թաթարը քննադատել էր ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմական ակտիվության աճը կղզու հունական հատվածում՝ կապված պաղեստինա-իսրայելական հակամարտության հետ։ Իսկ Էրդողանը հուլիսի 21-ին լրագրողների հետ շփման ընթացքում սպառնացել է ռազմածովային բազաներ ստեղծել հյուիսիային Կիպորսոււմ (ի պատասխան Կիպրոսի հույների՝ ռազմածովային բազա ստեղծելու մտադրության, որը հնչեցվել է հուլիսի 17-ին) եւ Հունաստանին ու Կիպրոսին նախազգուշացրել Իսրայելի հետ ռազմական համագործակցությունից։ Ըստ էության, երկու թուրք քաղաքական գործիչներն էլ իրենց դեմագոգիայով ոչ միայն փորձեցին իրենց ներկայացնել որպես ինքնիշխան դերակատարներ, այլեւ փորձեցին օգտագործել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը Կիպրոսի տնտեսական վիճակի վատթրացման համար, քանի որ, հայտնի է, փողը լռություն է սիրում։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների դիմակայությանը մասնակցելը եւ պաղեստինա-իսրայելական հակամրտությանը մասնակցելու համար ամերիկացիների եւ բրիտանացիների կողմից տարածքի օգտագործումը ոչ մի կերպ չի կարելի անվանել հարմարավետ պայմաններ Կիպրոսի հունական մասում տնտեսական գործունեության համար:
Սակայն Թուրքիա-Ադրբեջան-հս Կիպրոս կոալիցիան հովանավոր ունի, որն անմիջական կապ ունի Կիպրոսի հակամարտության հետ։ Այս հովանավորը Մեծ Բրիտանիան է, որի Ակրոտիրի եւ Դեկելիա ռազմաբազաները գործում են կղզում։ Բացի այդ, նույնիսկ կղզի ներխուժման տարելիցից առաջ՝ հուլիսի 12- ին, հս Կիպրոսի արտաքին գործերի նախարարը հանդիպեց Պահպանողական կուսակցության նախկին առաջնորդ Յան Դանկան Սմիթի հետ, որն այժմ բրիտանական խորհրդարանի պատգամավոր է: Ինքը՝ Սմիթն այս տարի հանդես է եկել թուրք-կիպրական թեմատիկայով։ Մայիսի 29-ին The Independent պարբերականը հայտնել էր, որ 50 ազդեցիկ քաղաքական գործիչներից բաղկացած միջկուսակցական խումբը նամակ է հղել արտքին գործերի նախարար Դեւիդ Քեմերոնին՝ խնդրելով վերացնել Մեծ Բրիտանիայից դեպի հս․ Կիպրոս ուղիղ չվերթների արգելքը: Փոխարենը նամակում առաջարկ է եղել ուղիղ չվերթներ սկսել Մեծ Բրիտանիայից Էրջան միջազգային օդանավակայն: Հատկանշական է՝ այս նամակին աջակցել է ոչ միայն Յան Դանկան Սմիթը, այլեւ լեյբորիստ Ջեք Սթրոն, որը Թոնի Բլերի կառավարությունում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
Որպես փաստարկներից մեկն առաջ է քաշվել Թայվանի հետ Մեծ Բրիտանիայի ուղիղ ավիահաղորդակցոթյան առկայությունը։ Բացի այդ, նամակում նախազգուշացում է եղել այն մասին, որ եթե Մեծ Բրիտանիան չհամագործակցի հս․ Կիպրոսի հետ, ապա նա «ռիսկի է դիմում դրա փոխարեն թույլ տալ դա անել այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուսաստանն ու Իրանը, ինչը հիմնովին մարտահրավեր է նետելու Մեծ Բրիտանիայի ռազմավարական հենակետին արեւելյան Միջերկրական ծովում»:Հայտնի է՝ Մեծ Բրիտանիայի խորհրդրանական վերջին ընտրություններում հաղթել են լեյբորիստները: Բացի այդ, հենց վերջին ընտրությունների ժամանակ Լեյբորիստական կուսակցությունից Համայնքների պալատի պատգամավոր դարձավ կիպրացի թրքուհի Նեսիլ Չալըշքանը։ Ինչի՞ համար է այս ամենը: Եթե չլիներ Մեծ Բրիտանիայի քաղաքական քողը, ապա Թուրքիան եւ Ադրբեջանը այդքան բացահայտ պայքար չէին մղի հյուսիային Կիպրոսի միջազգային ճանաչման համար։
Իսկ եթե նայենք Լոնդոնի կողմից, ապա Կիպրոսի շուրջ իրադրձությունների զարգացումը եւ ընդհանրապես թյուրքական ինտեգրացիան նույնպես հասկանալի են։ Առնվազն 1990-ականների սկզբից Մոսկվայի եւ Լոնդոնի հարաբերությունները հավաքական Արեւմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունների հիանալի ցուցիչ էին։ Վերջին տարիներին գիտակցաբար Մոսկվայի հետ առճակատման գնացող բրիտանացիները հմտորեն օգտվեցին այն փաստից, որ ԵՄ-ն, որը մոլեռանդորեն նվիրված էր լիբերալ ժողովրդավարության գաղափարներին, իր կամքով դիմակայության գնաց Ռուսաստանի հետ։Սկսելով խզել Ռուսաստանի հետ առկա տնտեսական կապերը՝ ԵՄ երկրները սկսեցին կորուստներ կրել։ Կիպրոսի դեպքում ավելացավ նաեւ այն փաստը, որ մինչ դրա սկիզբը Կիպրոսի Ուղղափառ եկեղեցին ճանաչեց ռասկոլնիկովներին «Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցուց»։ ԵՄ-ից շատ ավելի քիչ չափով պատժամիջոցներից տառապող բրիտանացիները շարունակում են յուղ լցնել Ռուսաստանի հետ Արեւմուտքի դիմակայության կրակի վրա։ Բորիս Ջոնսոնի կողմից Ստամբուլում 2022ի գարնանը բանակցությունների տապալումը վառ օրինակներից մեկն է։ Ներկայիս Կիպրոսի կառավարությունը նույնպես շարունակում է այդ պրակտիկան։ Օգտվելով Ռուսաստանի հետ ԵՄ-ի խզումից՝ Լոնդոնն ամրապնդում է իր դիրքերը Կիպրոսում Թուրքիա-Ադրբեջան-հս․ Կիպրոս միությանը աջակցելու միջոցով՝ շարունակելով աջակցել Ուկրաինայի զինված ուժերին։ Այդ միությունը, ինչպես նաեւ հենց թյուրքական ինտեգրացիան, բրիտանացիներին անհրաժեշտ են որպես արգելք ինչպես Եվրասիական երեք տերությունների (Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի), այնպես էլ ԵՄ-ի դեմ։ Եթե նրանց հովանավորյալներն Անկարայից եւ Բաքվից կարող են արդարացնել թուրքական բանակի ներկայությունը Կիպրոսում թուրք-կիպրացիների պաշտպանությամբ, ապա ո՞վ իրավունք ունի «կապել ձեռքերը» Ռուսաստանի հետ Ուկրաինայի զինված ուժերի զինյալների չեզոքացման գործում, որոնք նույն Մեծ Բրիտանիայի աջակցությամբ հրաժարվել են կատարել Մինսկի համաձայնագրերը եւ փորձել են էթնիկ զտումներ իրականացնել Դոնբասի բնակչության նկատմամբ։
Պյոտր Մակեդոնցեւ
Աղբյուրը՝ eadaily.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի