|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ըստ Caucasus Facts News կայքի՝ Ադրբեջանի Հանրապետությունում փակվել է Sahar Azeri Network կայքի մուտքը azeri.sahartv.ir հասցեով, որի հիմնական բովանդակությունը բաղկացած էր Sahar հեռուստաընկերության հաղորդումներից։ Ադրբեջանի կապի եւ տեղեկատվության նախարարությունն այս առնչությամբ որեւէ պարզաբանում չի տվել. գրում է Qafqaz.ir-ը։
Նշենք, որ Sahar-ը ադրբեջանական հասարակության շրջանում բավական տարածված է:
Ադրբեջանը Իրանի հետ վերջին լարվածությունից հետո սկսել է երկրում որոշակի հակաիրանական միջոցառումներ իրականացնել. ձերբակալվում են շիա կրոնական գործիչներ, փակվում այաթոլլա Ալի Խամենեիի գրասենյակը և այլն: