կարևոր
4441 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-15 20:05
Արցախ Քաղաքական

Օկուպացված Շուշիում հանդիպել են Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարող կուսակցությունների ներկայացուցիչները

Օկուպացված Շուշիում հանդիպել են Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարող կուսակցությունների ներկայացուցիչները

Այսօր ադրբեջանցիների օկուպացված Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարող կուսակցությունների՝ «Ենի Ազերբայջանի» եւ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչները։

Հանդիպումը նվիրված էր Շուշիում Ադրբեջանի եւ Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների հռչակագրի ստորագրման երկամյակին։

«Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը իր ելույթում ասել է, որ շնորհիվ հռչակագրի Անկարայի եւ Բաքվի միջեւ հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։

Նա նաեւ պատմել է Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների բարելավման մասին՝ նշելով, որ այս հարցում «շատ բան կախված է Հայաստանից»։ Բինալի Յըլդըրըմի խոսքով՝ «հայերը, որոնք ապրում են Ադրբեջանի Ղարաբաղյան տնտեսական շրջանում, պարտավոր են ընդունել իրականությունը եւ ինտեգրվել ադրբեջանական հասարակությանը»։

«Դա կլինի Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման լուրջ քայլ»,- ասել է նա։

«Ենի Ազերբայջանի» փոխնախագահ, կուսակցության կենտրոնական բաժանմունքի վարիչ Թայիր Բուդաղովը հայտարարել է, որ «ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակում բացառիկ դեր է խաղացել եղբայրական Թուրքիայի բարոյական եւ քաղաքական աջակցությունը»։