կարևոր
2218 դիտում, 1 ամիս առաջ - 2024-07-22 12:08
Աշխարհ

Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ջո Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալը

Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ջո Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալը

ԱՄՆ նախկին նախագահ, այժմ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նախագահական ընտրարշավից դուրս գալու որոշումը, ասել է, որ Բայդենը Միացյալ Նահանգների պատմության մեջ կմտնի որպես «վատագույն նախագահ»:

CNN-ին տված հարցազրույցում նա նաև հայտարարել է, թե Քամալա Հարիսին հաղթելը ընտրություններում անհամեմատ ավելի հեշտ կլինի, քան Բայդենին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի՝ հուլիսի 21-ին, հայտնել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրարշավից՝ հայտարարելով, որ լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարրիսին` որպես դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ջո Բայդենը հայտարարել էր, որ լիովին սատարում է փոխնախագահ Քամալա Հարիսին։

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: