|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Ալեքսեյ Նավալնիի` Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին չմասնակցելու որոշումը` կապված նրա դեմ կայացված վճռի հետ, կզրկի նախընտական արշավը ինտրիգից: Այսպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը. հայտնում է Интерфакс-ը:
«Ընտրություններն այլևս ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում: Ես անգամ հնարավոր պայքար չեմ տեսնում»,- ասել է նա «Дождь» հեռուստաալիքի եթերում:
Նշենք, որ Լենինսկի շրջանի Կիրովի դատարանը մեղավոր է ճանաչել ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնիին «Կիրովլես» ընկերության սեփականությունն ապօրինաբար սեփականաշնորհելու համար։ Դատարանն իր վճիռը հրապարակել է այսօր՝ հուլիսի 18-ին։ Նավալնին 5 տարվա ազատազրկման է դատապարտվել: