Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Թե ինչո՞ւ հենց այս պահին ազատ արձակվեց Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանել չեմ կարող, ես Փաշինյանի և իր թիմակիցների հոգեբանական տրավմաների մասին եզրակացություն անել չեմ կարող»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ինչ կարելի է ասել այս գործի վերաբերյալ՝ Մամիկոն Ասլանյանն արել է «աններելի» մի բան՝ հաղթել է ՔՊ-ին ու դրա համար իրեն պատժել են 2.7 տարվա ազատազրկմամբ։ Այս պահին, փառք Աստծո, նա ազատ արձակվեց, և տարոսն էլ բոլոր քաղբանտարկյալներին, բայց դա ոչինչ չի փոխում։ Նա 2.7 տարի, ժողովրդի ձայնը ստանալու համար, անցկացրել է անազատության մեջ»,-նշեց նա։
Նշենք, որ այսօր Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դուրս եկավ «Վարդաշենի» ՔԿՀ-ից: Ավելի քան 2.5 տարի բանտում անցկացնելուց հետո Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվում:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 15-ին, Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մասնակիորեն բավարարել էր փաստաբանի միջնորդությունը՝ ստորագրությամբ ազատ արձակելու փոխարեն կիրառել գրավ։