կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-13 14:19
Հասարակություն

16 տարին չլրացածների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբ

16 տարին չլրացածների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբ

Կառավարությունն այսօր հավանության է արժանացրեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու համար պատիժ տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկից երկու տարի ժամկետով։ Նախագիծը ներկայացված էր չզեկուցվող հարցերի թվում։

Նախագծով 16 տարին չլրացած անձանց շրջանում երևույթի քարոզը, դրա վերաբերյալ նյութեր, նկարներ, հրապարակումներ տարածելով, մեկնաբանելով, դրանցում ներգրավվելու առաջարկ, հորդոր կատարելով կամ դրանցում ներգրավվելը խրախուսելով, կամ այդպիսի հարաբերությունների մեջ ներգրավելու նկատմամբ հետաքրքրություն հարուցելով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնատար անձի կողմից, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: