Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ 1 տարի կալանքի տակ գտնվող «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի՝ Վանաձորի համայնքապետի հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանը իրեն քաղբանտարկյալ է համարում:
Այս մասին նա հայտարարել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում: Մեր այն հարցին, թե այս ամիսների ընթացքում արդյոք հասկացել է, թե որն է իր մեղքը, որ կալանքի տակ է, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Ընտրվել եմ, երեւի թե դա էր իմ մեղքը»։
Ինչպես հայտնի է, 11 ամիս առաջ՝ դեկտեմբերի 4-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նախագահությամբ, որոշել էր բավարարել ՀՀ ՔԿ-ի միջնորդությունը «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի՝ Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելու որոշումը:
Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերեւույթ տվյալներ են ձեռք բերվել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ:
Ասլանյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Քրեական գործը հիմա էլ քննում է ՀՀ հակակոռուպցիոն դատարանը»:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում