Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մամիկոն Ասլանյանը կալանքի տակ էր, քանի որ այս իշխանությանը ոչ հաճո համայնքի ղեկավար կարող էր լինել։ Այս մասին Վարդաշեն ՔԿՀ-ի մոտ լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա սպասում էր Մամիկոն Ասլանյանի ազատ արձակվմանը, ով 2,7 տարի անազատության մեջ է և գրավի դիմաց ազատ է արձակվում։
«2 տարի 7 ամիս անազատության մեջ է ուղղակի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ուղղակի իշխանությունների անձնական վրեժխնդրությունից ելնելով»,- ասաց Մանուկյանը։
«Իրավական խայտառակ անարդարություն է։ Այս խայտառակությունը համատարած է։ Սրան զուգահեռ կա մի իրողություն, ողբերգություն՝ Հայաստանում չկա քաղհասարակություն։ Տարիներով ձևավորված իրավապաշատպան կազմակերպություններից գրեթե ծպտուն դուրս չի գալիս, գումարած եվրոպական կառույցների լիակատար թողտվությունը՝ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, առաջընթաց, գովք, քանի որ ունեն քաղաքական շահեր կապված այս իշխանությունների հետ»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։