|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Քրեական օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Այս նախագիծը պայմանականորեն կարելի է անվանել «օրենքով գողերի մասին» նախագիծ:
Նախագծի 223.1 հոդվածը վերնագրված է՝ «Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը, կամ պահպանելը»:
Նշվում է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը, կամ պահպանելը պատժվում է ազատազրկմամբ յոթից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Օրենքի ընդունման դեպքում «օրենքով գող» լինելը կամ նման կոչում շնորհելը, փաստորեն, կդիտվի հանցագործություն և կպատժվի մինչև 10 տարի ազատազրկմամբ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։