կարևոր
14593 դիտում, 1 ամիս առաջ - 2024-07-12 00:16
Արցախ Հասարակություն

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը վերսկսում է աշխատանքը

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը վերսկսում է աշխատանքը

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը վերսկսում է աշխատանքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է լրագրող, ԵՊՀ դասախոս Նաիրի Հոխիկյանը:

«Ուրախալի լուր ունեմ Արցախի մեր հայրենակիցների համար։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը վերջապես ստացել լիցենզիա և սեպտեմբերից նորից կգործի։ Առայժմ միջին մասնագիտական կրթության համար, բայց հնարավոր կլինի հասնել նաև բարձրագույն կրթության լիցենզավորման ևս։

Սիրելի հայրենակիցներ, Արցախի պետական բուհերի վերագործարկումը կարևոր ձեռքբերում է' ինչպես կրթության շարունակականության, այնպես էլ Արցախցի մասնագետներին աշխատանքով ապահովելու առումով։

Ի վերջո, Արցախի պետականության ինստիտուցիոնալ կառույցները, հատկապես կրթական հաստատությունները պիտի գործեն, որ մարդկանց պատրաստ պահեն մեծ վերադարձին դեպի հայկական Արցախ։

Շուշիի տեխնոլոգիական համալսարան դիմելու և ուսանելու համար կապ հաստատեք բուհի ռեկտորատի հետ»։