Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Չնայած նրան, որ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը 2 անգամ փոխել է իր հասցեն, բայց անունը մնացել է անփոփոխ, դա մեզ համար սկզբունքային էր, պահպանել հայկական Շուշիի անունը»,- MediaHub-ին ասում է համալսարանի ՇՏՀ ուսանողների հետ աշխատանքների տարման գծով ռեկտորի տեղակալ Արևիկ Հարությունյանը։
Նա, իր և գործընկերների ուրախությունը կիսելով, ընդգծեց, որ ուսումնական նոր տարին կմեկնարկի Երևանում՝ իր շուրջը հավաքելով ոչ միայն արցախցի ուսանողներին։
«Մեզ տրամադրվեց լիցենզիա, որպեսզի շարունակենք մեր գործունեությունը։ Համալսարանը գործում էր Շուշիում։ Դա Արցախի ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն էր՝ բաղկացած 4 մասնաշենքերից։ 2020 պատերազմին՝ Շուշիի անկումից հետո տեղափոխվեցինք Ստեփանակերտ, այնտեղ մեզ տրամադրվեց նոր պայմաններ։ 3 տարիների ընթացքում կայացանք մեծ դժվարություններով։ Տարեցտարի ավելանում էր ԲՈՒՀ ընդունվել ցանկացողների թիվը, և դա մեզ պարտավորեցնում էր»,- պատմում է պրոռեկտորը։
2023 թվականի պատերազմից ու գաղթից հետո ՇՏ համալսարանի ուսանողներն ու դասախոսական կազմը ցրվեցին ՀՀ տարբեր ուսումնական հաստատություններով։ «Դժվար էր և՛ մեզ համար, և՛ ուսանողների համար։ Շատ կապված էինք միմյանց հետ։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի վերաբացումով կպահպանենք ԲՈՒՀ-ի ավանդույթները, գիտական բարձր մակարդակն ու հավասար պայմաններ կստեղծենք բոլոր ուսանողների համար»։
Ի դեպ ընդունման հայտերն ընդունվում են հուլիսի 8-ից, և դա կշարունակվի մինչև օգոստոսի վերջ։ «Սա արցախցիների համալսարանը չէ, այլ բոլոր ցանկացողների, ովքեր ուզում են ուսանել ՇՏՀ-ում։ Այնպես որ համալսարանի դռները բաց են բոլոր դիմորդների համար»։