|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: Տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, Ստեփանակերտում, ինչպես նաև առցանց՝ http://ukzhd.am/ կայքում: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ընկերության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանից գնացքը մեկնելու է Թբիլիսի ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին:
Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին:
Ուղևորության տևողությունը կազմում է 10 ժամ 20 րոպե:
Տոմսերի գները տատանվում են 9 335 դրամից պլացկարտում վերևի տեղի համար մինչև 19 685 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար: