Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողներ և դասախոսներ մայիսյան եռատոնին ընդառաջ՝ այցելել են Մարտակերտի զորամաս և այնտեղ կազմակերպել մի շարք միջոցառումներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսխորհուրդի նախագահ Արամ Հարությունյանն ասել է, որ իրենք երեք տարի առաջ Մարտակերտում հիմնել էին «Զինվորիս այգին», որտեղ իրականացրել են անվանական ծառատունկ՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմի նահատակներին:Նրա խոսքով՝ այցի շրջանակներում իրենք զինվորների հետ եղել են այդ այգում, որտեղ կատարել են մի շարք աշխատանքներ: Ի դեպ, այգու առաջին ծառն արդեն ծաղկել է, և իրենք պատրաստվում են առաջին բերքը ստանալու դեպքում, որպես խորհրդանիշ, փոխանցել տվյալ զինվորի ընտանիքին:
«Զինվորների առօրյան ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար կազմակերպել ենք ինտելեկտուալ և սպորտային խաղեր: Հաղթող թիմը՝ զինվորներն արժանացել են գավաթի: Այս կերպ մեր համալսարանականներով փորձում ենք բանակ-հասարակություն կապն էլ ավելի ամրապնդել: Մեզ սատարողները մեր զինվորներն են, որոնք գիշեր ու զօր հսկում են, որ մեր սահմանները մնան անառիկ, և ապահովում մեր անվտանգությունն ու խաղաղ առավոտները»,-ավելացրել է Ա. Հարությունյանը:
Միջոցառման վերջում զինվորներն իրենց շնորհակալությունն են հայտնել համալսարանականներին՝ մշտապես զինվորի կողքին լինելու և իրենց ուժ ու ոգևորություն տալու համար: