Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդհանուր մենամարտերի OFS 8 միջազգային մրցաշարում Ադրբեջանը ներկայացնող մարզիկին հաղթած Ալբերտ Ղազարյանն ու մարզիկի անձնական մարզիչ եւ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեցին տեղի ունեցած մարտի մասին։
«Մենք իմացանք, որ Ալբերտ Ղազարյանի մրցակիցն ադրբեջանցի է։ Նա մեզ մարտահրավեր էր նետել մեր մայիսյան հաղթանակների օրերին եւ փորձում էր հերոսանալ իր երկրում։ Այդ մենամարտին մենք լավ էինք պատրաստվել։ Ուզում եմ հայտնել, որ ադրբեջանցի մարզիկը մինչ մենամարտը հայտարարություններով էր հանդես գալիս, որ իբրեւ թե` Ալբերտ Ղազարյանն այնքան էլ պատրաստված չէ, նրա մրցակիցները եղել են թույլ մարզիկներ, եւ ես կարող եմ նրան 5 րոպեում հաղթել։
57 վայրկյանների ընթացքում Ալբերտը խեղդող հնարքով հաղթեց մրցակցին։ Այս հաղթանակը մայիսյան տոների օրերին մեծ արձագանք բերեց։ Մենք, իրոք, տրամադրված էինք բավականին լավ։ Գիտեինք` ինչ էինք ուզում անել։ Եթե մեկ տոկոս էլ կասկած ունենայինք, որ հնարավոր է պարտվենք, ապա չէինք մասնակցի։ Մենք հաղթանակի համար էինք գնացել։ Մշակել էինք մի քանի տեխնիկատակտիկական հնարքներ, եւ փառք Աստծո, ամեն ինչ լավ ստացվեց»,- ասաց ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը։