Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շարժումը չի կարող մարել, քանի որ մարտահրավերներն ու խնդիրները, որ կան պետության առջև դեռ լուծված չեն։ Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդման ժամանակ նշել է «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նախաձեռնող խմբի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։
«Այս պահին, որոշակի առումով Հանրապետության հրապարակը չի լցվում մեր հայրենակիցներով, այլ ավելի փոքր ֆորմատի հանդիպումներ ենք ունենում, օրինակ՝ մարզային այցելություններ։ Երեք օր եղել ենք Սյունիքում։ Շատ արդյունավետ հանդիպումներ են եղել։ Բավականին դրական լիցքերով վերադարձել ենք Երևան և շարունակում ենք աշխատել։ Այն, որ այս ընթացքում համոզվել ենք, որ շարժումը այլընտրանք չունի, դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող»,-ասաց նա։
Դանիելյանի գնահատմամբ՝ շարժումը նվիրումի պայքար է։ Այս շարժումը հայ ժողովրդի լինելիության և գոյաբանական խնդիր է։ Նրա խոսքով՝ գործող իշխանությունը կատարում է այն բոլոր հրահանգները, որ իրենց տրվում է այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոններից։
«Ամեն օր Ադրբեջանի կողմից լսում ենք նորանոր պահանջներ, իսկ Հայաստանի կողմից այդ պահանջների բավարարման ցանկություն։ Այդ պատճառով մենք իրավունք չունենք, ո՛չ այսպես ասած հիասթափվելու, ո՛չ հոգնելու, ո՛չ դադարելու պայքարելուց։ Եթե որևէ մեկը անմասն է մնում այս շարժումից, ուրեմն առնվազն պետք է իր սեփական շարժումը սկսի ընդդեմ օկուպացիոն ռեժիմի, ընդդեմ նրա, որ ՀՀ-ն չդառնա թուրքական վիլայեթ կամ չհայտնվի Ադրբեջանի կազմում։ Եթե մարդը ոչ նոր շարժում է սկսում, ոչ այս շարժմանն է աջակից, ուրեմն ջուր է լցնում Նիկոլի ջրաղացին, ուրեմն իշխանության հետ է՝ թաքցնելով իր իրական դեմքը»,-նշեց նա։
Դանիելյանը վիրավորական է համարում ցանկացած երկրի գործակալ լինելը՝ ընդգծելով, որ պետք է աշխատել հանուն ՀՀ և հայ ժողովրդի, իսկ այդ մեղադրանքները միայն այն պատճառով են, որ իրենք ազգային ենք։
Ընդդիմադիր գործչի գնահատմամբ՝ այն քաղաքականությունը, որ Թուրքիան ու Ադրբեջանն են այսօր վարում պանթյուրքիզմի շարունակությունն է։
Դանիելյանն արձանագրել է, որ այս իշխանությունները թեպետ ինքնիշխանության մասին են մեծ-մեծ խոսում, սակայն այլ իրավիճակի ականատես է եղել վերջին օրերին Սյունիք կատարած այցի ժամանակ։ «Ստորացումների և նվաստացումների միջով անցնում ենք, քանի որ այս խմբակն է իշխանության» ,-ընդգծել է նա։