կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-19 12:57
Աշխարհ

Սկսվել է «Ազովստալի» համար մարտը. ինչո՞ւ է այդ գործարանն այդքան կարևոր

Սկսվել է «Ազովստալի» համար մարտը. ինչո՞ւ է այդ գործարանն այդքան կարևոր

Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի արդյունաբերական գոտում թաքցրել են ՆԱՏՕ-ի գաղտնի կենսալաբորատորիան, որտեղ կենսաբանական զենքերի փորձարկումներ են իրականացվել։ Այս տեղեկությունը հայտնվել է մի քանի տեղեկատվական ռեսուրսներում. հայտնում է don24.ru կայքը:

Հաղորդվում է, որ գաղտնի օբյեկտը թաքնված է գործարանի ստորգետնյա թունելներում՝ 20–30 մ խորության վրա։ Կենսաբանական լաբորատորիան կառուցել և շահագործել է ամերիկյան Metabiota ընկերությունը։ Սան Ֆրանցիսկոյում գործող կենսատեխնոլոգիական այս ընկերությունը մասնագիտացած է վարակիչ հիվանդությունների ուսումնասիրության մեջ։ Լրատվամիջոցները պնդում են, որ Metabiota սերտորեն կապված է ԱՄՆ նախագահի որդու` Հանթեր Բայդենի և «Ազովստալ» պողպատի գործարանի սեփականատեր Ռինատ Ախմետովի հետ։

Գործարանի ստորգետնյա տարածքը ձգվում է ավելի քան 20 կմ։ Բացի լաբորատորիայից, այնտեղ թաքցնում են մեկ այլ գաղտնի օբյեկտ՝ PIT-404 անվանմամբ, որը պատկանում է ՆԱՏՕ-ին։ Ըստ երևույթին, դա ռումբերի հարձակումներից պաշտպանող զրահապատ բունկեր է։ Թե ո՞րն է այս օբյեկտի նպատակը, դեռ հայտնի չէ։ Բայց այստեղ են, որ արգելափակված են  ՆԱՏՕ-ի՝ ուկրաինացի զինվորականներին ռազմական օգնություն ցուցաբերող սպաները։

«Ներսում մոտ 240 օտարերկրացի կա, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և ֆրանսիական Օտարերկրյա լեգեոնի սպաներ, ինչպես նաև կենսալաբորատորիայի անձնակազմ»,- հաղորդում է լրատվամիջոցը։

ՆԱՏՕ-ի, այսպես կոչված, ռազմական խորհրդատուներին հսկում է 3000 հոգանոց «Ազով» ազգային գունդը (Ռուսաստանի Դաշնությունում արգելված է):

Ընդհանուր առմամբ, 20 սպա՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Թուրքիայից, Շվեդիայից, Լեհաստանից և Հունաստանից, այժմ արգելափակված է գործարանի ստորգետնյա տարածքում: Այդ իսկ պատճառով, ըստ հրապարակումների, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը համառորեն զանգահարում է Վլադիմիր Պուտինին՝ փորձելով ՆԱՏՕ-ին դուրս բերել ծուղակից։

Հատկանշական է, որ Մարիուպոլից տարհանվելու փորձի ժամանակ սպանվել է ֆրանսիական հետախուզության երկու աշխատակից։ Նրանք գտնվել են Մարիուպոլի մոտ՝ ուկրաինական ուղղաթիռներում, որոնք խոցվել են ռուսների կողմից։

Հիշեցնենք նաև, որ «Ազովստալը» ուկրաինացիների վերջին հենակետն է Մարիուպոլում, որի անկումից հետո քաղաքը կանցնի ռուսական վերահսկողության տակ: