|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը շարունակում է պնդել, որ 2002-ին «Արարատցեմենտ» գործարանը վաճառվել է 200 հազար դոլարով: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ խոսքը կառավարության որոշման մասին է, որի համաձայն՝ արժեթղթերի գինը 200 հազար դոլար է:
«2002-ին գործարանն անցել է «Մուլտի գրուպին», իրականում 2002 թվականին գործարանը վաճառվել է 200 հազար դոլարով «Ռոբերտո» ընկերությանը, որը գրանցված է Բելգիայում, բայց դրա հիմնադիրը օֆշորային ընկերություն է: Թող բարի լինեն` բացահայտեն դրա իրական սեփականատերերին, ու ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա»,- շեշտեց պատգամավորը:
Դառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ գործարանը պատրաստ է նվեր տալ այն մարդուն, որը կապացուցի, որ այն գնել է 200 հազար դոլարով, Գևորգյանն ասաց. «Թող ինքը որոշի, ես սպասում եմ առաջարկներին»։