| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  10 տարի առաջ - 2014-11-07 12:46
            10 տարի առաջ - 2014-11-07 12:46  
         
                
            Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով առաջարկվում է հարկային արտոնություններ սահմանել սահմանամերձ համայնքներում գործող գործարարների ու ՓՄՁ-ների համար:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Պետրոսյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում այն գործարարին, ով բիզնես է դրել սահմանամերձ համայնքում, սակայն սկսվել են կրակոցներ ու լարվածություն, ի՞նչ պետք է անի այդ գործարարը, երբ չկարողանա աշխատեցնել այն:«Ուրեմն` ինձի խաբեն, բերեն, ես գործարան սարքեմ, հետո նստեմ լացե՞մ էդ գործարանի վրա»,- հարցրեց Ալիկ Պետրոսյանը:
Վարդան Այվազյանը շփոթվեց հարցից: «Դե, թող վեկալի գործարանն ու ուրիշ տեղ տանի»,- ասաց նա` հավելելով, որ խաբելու հարց չկա, որովհետև մինչ այժմ որևէ գործարար չի խաբվել` բիզնեսը տեղափոխելով սահմանամերձ համայնք:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարցրեց, թե վերջապես ե՞րբ է հաստատվելու այն սահմանամերձ համայնքների ցանկը, որտեղ գործելու են հարկային արտոնությունները:
Վարդան Այվազյանը պատասխանեց, որ կառավարությունն է սահմանում այդ ցանկը, և առաջարկեց ֆինանսների փոխնախարարին վերջապես կազմել այդ ամփոփաթերթիկը, երբ օրենքը քննարկվի քառօրյայի օրակարգում: