Այսօր կառավարության նիստում, երբ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացնում էր ԱՊՀ մասնակից պետությունների ավտոմոբիլաշինության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, նշեց, որ դրա նպատակն է ԱՊՀ անդամ երկրներում ավտոմոբիլաշինության զարգացումը, ավտոմոբիլային արդյունաբերության, արտադրանքի բարձրացումը: Համաձայնագիրը հնարավորություն կստեղծի տեղական արտադրողներին ինտերգրվելու ավտոմոբիլաշինության գործընթացներում:
Նախագիծը ներկայացնելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը կեսկատակ-կեսլուրջ հարցրեց. «Կարո՞ղ է «Երազ» գործարանն էլ աշխատեցնենք նորից»:
«Երազ» գործարանը չգիտեմ, բայց որոշակի կոմպլեկտավորող միջոցների արտադրության առաջարկություններ ստացել ենք»,- պատասխանեց նախարարը: