Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2023 թ.-ի արցախյան ողբերգությունից հետո արցախյան մամուլը դադարեց գործել, դադարեցվել էր նաեւ «Ապառաժ» երկշաբաթաթերթի տպագրությունը, սակայն շարունակել է գործել «Ապառաժ» (ww.aparaj.am) կայքէջը, որը անկախ ստեղծված իրավիճակից եւ դժվարություններից չի դադարել իր գործունեությունը:
«Ապառաժ»-ն Արցախում հասանելի էր յուրաքանչյուրին, այժմ եւս նախատեսվում է օնլայն տարբերակով հասանելի դարձնել այն իր ընթերցողներին:
«Ապառաժ» (www.aparaj.am) կայքը վերաթարմացված շարունակելու է իր ուսումնասիրությունները Արցախի հասարակական, սոցիալական, քաղաքական հիմնախնդիրների շուրջ, լուսաբանելու է աշխարհում եւ համահայկական տիրույթում առկա իրադարձությունները, շարունակելու է բարձրաձայնել արցախահայության իրավունքների վերականգման եւ այդ համատեքստում միջազգային արդարադատությանը հասնելու Հայ դատի պայքարը, խոսելու տարագիր Արցախի ժողովրդի ճակատագրի, առկա խնդիրների եւ դրանց ուղղված քայլերի ու լուծումների մասին։
«Ապառաժ»-ը (www.aparaj.am) պատրաստ է շարունակելու իր համագործակցությունը Արցախի մտավորականության, լրագրողական համայնքի հետ եւ լուսաբանելու Արցախի մշակութային, կրթական, համայնքային հաստատությունների աշխատանքները, որոնք շարունակում են իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։
«Ապառաժ»-ն Արցախում՝ որպես քաղաքական, հասարակական եւ գրական թերթ, առաջին անգամ հրատարակվել է 1917 թ.-ին՝ Շուշի քաղաքում, երկար ընդմիջումից հետո այն հրատարկվել է 1991 թ.-ին, լուսաբանել Արցախի ազատագրական պայքարի ընթացքը, հայ ժողովրդի պայքարի ուղին՝ մինչեւ մեր օրեր, սերմանել գաղափարական եւ ազգային արժեքներ։ 2020 թ.-ի 44-օրյա պատերազմի ժամանակ եւս երկշաբաթաթերթի հրատարակությունն առժամանակ դադարեցվել եւ վերահրատարկվել էր 2021 թ.-ի գարնանը, սակայն www.aparaj.am կայքէջը, 2010թ.-ից, բոլոր իրավիճակներում, շարունակել է իր գործունեությունը։
«Ապառաժ»-ը՝ վերադարձի հավատքով, շարունակում է իր գործունեությունը Հայաստանում, հավատարիմ մնալով իր ընթերցողներին: