|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
«Ներքին ուժականությամբ և զորությամբ Աստծո հետ առանձնանալով, մեր Տիրոջը նաև խնդրելու ենք այն ամբողջ ուղղությունը, ճանապարհը, որը մեզ ուղիղ կերպով կտանի արդարության և հաղթանակների»,- ասաց Բագրատ սրբազանը՝ ուղիղ եթերում այն վանքից, ուր սկսում է եռօրյա առանձնության շրջանը։
Նա հասարակությանը կոչ արեց զինվել համբերությամբ և վճռականությամբ, քանիզի շարժման հաղթանակն այլընտրանք չունի։
«Կարողանանք ճշմարտության հետ , ճշմարտության համար և ճշմարտության հաղթանակով ամփոփել մեր ընթացքը»,- ասաց Սրբազանը։
Նա հայտնեց, որ հասարակության հետ կոչված ենք մեջքներս ուղղելու, արդարության վերահաստաման, կասեցնելու հայրենահանձնման ամբողջ զազրելի գործընթացը, հանրային լայն ապաքինում ունենալու, վերականգնվելու և զարգանալու որպես Աստծուն հավատարիմ ժողվուրդ։