կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-25 11:31
Հասարակություն

Գյումրիի ժողովուրդն առանձնանում է իր խորին հավատքով. Գյումրիում մեկնարկեց Սուրբ Պատարագը

Գյումրիի ժողովուրդն առանձնանում է իր խորին հավատքով. Գյումրիում մեկնարկեց Սուրբ Պատարագը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գյումրիում է: Նա Վարդանանց հրապարակում լատինական ծեսով Սուրբ Պատարագ է մատուցելու:

Պատարագից առաջ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդես եկավ ելույթով:

«Այսօր, երբ մեր եկեղեցին հիշակատում է Սուրբ Առաքյալների հիշատակության օրը, օրն ավելի խորհրդավոր է թվում: Այսօր Քրիստոսը նոր պատվիրան տվեց` ասելով. «Սիրեցեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք միմյանց սիրեք»:

Բարի գալուստ, Գյումրի': Ուրախություն է մեզ համար հաղորդակից լինել հայ ժողովրդի մեծ բարեկամի պատարագին:

Հայ քրիստոնեական դարավոր արժեքները ծաղկում են առել հենց Գյումրիում: Գյումրիի ժողովուրդն առանձնանում է իր խորին հավատքով: Խորհրդային տարիներին, երբ Հայաստանում փակվում էին եկեղեցիները, միայն բաց էին մնացել Մայր Աթոռն ու սակավ թվով եկեղեցիներ, այդ թվում` Գյումրիի Սուրբ Աստվածածին Յոթ Վերքը: Եկեցեղու մուտքը դարձավ կաթոլիկների աթողատեղի, իսկ հարավային մուտքը տրամադրվեց ուղղափառներին: Այսինքն` Գյումրին և եկեղեցին էկումենիզմի ժամանակակից սահմանումից տարիներ առաջ դարձան գործնական էկումենիզմի քարոզիչը:

Քաղաքը, որտեղ այսօր գտնվում ենք, իր ջերմ սրտի վրա նաև տառապանքի կնիքն է կրում. 20-րդ դարասկզբին, երբ հայ ժողովուրդը Ցեղասպանության էր ենթարկվում, Գյումրին նույնպես զգաց օսմանյան զավթողականության ցավը:

Մեր ժողովրդի զավակները Գյումրիում հավատքով դիմագրավեցին երկրաշարժի աղետը, ինչի հետ կապված մեր երախտագիտության խոսքն ենք հղում կաթոլիկ եկեղեցուն, որը ձեռք մեկնեց երկրաշարժից տուժածներին:

Այսօր էլ գյումրեցի մեր զավակները շարունակում են դիմագրավել դժվարություններին և ծաղկեցնել Գյումրին, որի վկայությունն են վերջին տարիներին կառուցված կաթոլիկ եկեղեցին և ևս երկու եկեղեցիներ` այս հրապարակին հարող:

Ձեր այցելությունը Գյումրի հոգևոր նորոգություն է Շիրակի շրջանի հավատացյալներին»: