|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը երկարաձգվել է մինչև տեղական ժամանակով ժամը 24:00-ն։
Այս մասին ասել է Իրանի ներքին գործերի նախարարությանը կից ընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։
Նրա խոսքով, ընտրողների ակտիվ մասնակցության պատճառով քվեարկությունը երկարաձգվել է ևս երկու ժամով։
Նշենք, որ Իրանում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են։ Քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 08:00-ին։
Նախագահի պաշտոնին հավակնում են 4 թեկնածուներ՝ Մասուդ Պեզեշիկյանը, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը։