Ավիավթարում Էբրահիմ Ռաիսիի զոհվելուց հետո Իրանի նախագահի ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին: Ընտրությունների օրը հայտարարել է Իսլամական Հանրապետության ընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին, հաղորդում է Mehr գործակալությունը:
«Հունիսի 28-ը կլինի նախագահական 14-րդ ընտրությունների օրը», - ասաց նա և հավելեց, որ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ին:
Իրանի նախագահի հետ նույն ուղղաթիռում են եղել արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին, Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը և նախագահի թիկնազորի ղեկավարը։ Ուղղաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։