|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Փարիզի առանձին շրջաններում պարետային ժամը երկարաձգվել է. այն կգործի ամեն գիշեր՝ մինչև հոկտեմբերի 26-ի առավոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Le Figaro-ն։
Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի որոշման համաձայն, որը հրապարակվել է հոկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակի և Լե Ալ թաղամասի շրջանում պարետային ժամի գործողությունը երկարացվում է. այն կգործի ամեն գիշեր՝ ժամը 23:00-ից մինչև առավոտյան 06:00-ը և կշարունակվի մինչև հոկտեմբերի 26-ի առավոտ։
Այս միջոցը սահմանվել է հոկտեմբերի 17-18-ին տեղի ունեցած բռնություններից և թալանից հետո։
Բացի այդ, ոստիկանության պրեֆեկտուրան կրկին արգելք է սահմանում «ցանկացած չհամաձայնեցված հավաքի» համար՝ մինչև հոկտեմբերի 23-ի երեկո։ Այս արգելքը, մասնավորապես, վերաբերում է Ելիսեյան պալատի, Ազգային ժողովի, Սենատի, Ելիսեյան դաշտերի, ինչպես նաև կայարանների հարակից տարածքներին։
Սահմանափակումները տարածվում են ինչպես չափահասների, այնպես էլ անչափահասների վրա։