Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանում ավարտվել է արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում է Tasnim-ը՝ մանրամասնելով, որ այսօր ժամը 18:00-ին ավարտվել է հինգշաբթի՝ մայիսի 30-ին մեկնարկած 14-րդ նախագահական ընտրություններին թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետը։
Ըստ աղբյուրի՝ նախընտրական շտաբում դեռևս շարունակվում է մի քանի թեկնածուի գրանցման գործընթացը։
Վերջին օրն իր թեկնածությունն է առաջադրել 43, իսկ ընդհանուր առմամբ, դիմումներ ներկայացնելու համար սահմանված հնգօրյա ժամկետում նախընտրական շտաբը գրանցել է 80 մարդու, ովքեր ցանկանում են պայքարել Իրանի նախագահի պաշտոնի համար։
Իրանում նախագահական արտահերթ ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Արևելյան Ատրպատական նահանգում՝ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից վերադառնալիս։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չէր մնացել։
Համաձայն Իրանի Սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը, մինչև ընտրությունների անցկացումը։