Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Օրեր առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու որոշում կայացրել ևս երկու ամսով երկարաձգել ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Նա հայտնեց, որ դեռևս չեն ստացել Գրիգորյանի նկատմամբ նշանակված փորձաքննության արդյունքները:
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմի միջնորդությամբ նախաքննական մարմինը փորձաքննություն էր նշանակվել` պարզելու, թե ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Մանվել Գրիգորյանը ներկայումս գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում: