կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-19 10:05
Հասարակություն

ՊՆ-ում կարծում են, որ տեղամաս չգնացած ընտրողների ձայները կեղծվում են

ՊՆ-ում կարծում են, որ տեղամաս չգնացած ընտրողների ձայները կեղծվում են

Նախօրեին «Հայկական ժամանակ»-ն ահազանգ է ստացել, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օրերս սպայակազմի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ վերջիններիս հրահանգել է փետրվարի 18-ին իրենց հետ ընտրատեղամաս տանել հինգական մարդ:

 

ՊՆ-ն ի՞նչ իրավունք ունի խառնվել քաղաքականությանը՝ «ՀԺ» թղթակցի այս հարցին նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է. «Դա չի համապատասխանում իրականությանը, ո՞ր սպան է նման բան փոխանցել: Միգուցե կոչ է արվել ընտրություններին ակտիվ մասնակցել, մարդկանց հորդորել գալ ընտրության, դա ուրիշ բան է, բայց մարդկանց տանել ընտրատեղամաս, ստիպել որևէ մեկին... մասնակցություն ապահովել՝ միգուցե, որ գնացեք, ակտիվ մասնակցեք ընտրություններին, որպեսզի ձեր փոխարեն ձայնը չկեղծեն»:

 

Փաստորեն, ՊՆ-ում էլ կարծում են, որ տեղամաս չգնացած ընտրողների ձայները կեղծվում են: Իսկ հերքումն ավելի շատ հաստատում է հիշեցնում: Նշենք, որ, ըստ պաշտոնական թվերի, պետական ապարատում աշխատում է շուրջ 250 հազար անձ և, եթե առաջիկա ընտրություններում վերոնշյալ ռեսուրսը կիրառվի, 1 մլն 200 հազար մասնակցության թիվ կստացվի: