Փոխարժեքներ
19 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 447.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7094 |
GBP | ⚊ | £ 513.89 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Փետրվարի 18-ի առավոտյան ընտրատեղամաս չեն ներկայացել ընտրական հանձնաժողովների 126 անդամներ: Այդ մասին ասուլիսում հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով դեռ ժամը 7:00-ին բացված ընտրատեղամասերը ժամը 08:00-ից սկսել են ընդունել քվեարկության մասնակիցներին: 41 ընտրական հանձնաժողովների 1988 տեղամասերից միայն 7-ը չեն սկսել քվեարկությունը. դրանք քրեակատարողական հիմնարկներն են, որոնցից մեկում քվեարկությունը կկայանա ժամը 10:00-ին, մյուս 6-ում՝ 17:00-ին:
«Փորձարկվել է թանաքանյութը, որը նախորդ ընտրության ընթացքում ամենաշատ շահարկված թեման էր, եւ ընտրական հանձնաժողովները, թանաքի հետ կապված, առայժմ որեւէ ահազանգ չեն ստացել»,- ասել է Տիգրան Մուկուչյանը: