Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես է եկել սենսացիոն հաղորդագրությամբ այն մասին, որ «աշխարհում աճող լարվածությունը կարող է պատճառ դառնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կազմի եւ ֆունկցիոնալության ընդլայնման համար, իսկ անվտանգության հասարակական-քաղաքական պահանջը կարող է պայմանավորել ինչպես կազմակերպության ֆունկցիոնալության ընդլայնումը, այնպես էլ, հնարավոր է, նրա մասնակիցների թվի ավելացումը»: Ներկայումս ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: Սակայն Հայաստանի վարչապետը կազմակերպության հետ հարաբերությունների մասին 2024 թ-ի հունիսի 13-ի իր ռեպլիկում նշել է այդ հարցում Երեւանի մանեւրելու տարածքը։ Իհարկե, սա ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն չէ, բայց եւ այնպես։ Եվ ի՞նչ է նշանակում այս ամենը: Էլ ո՞վ կարող է կամ պատրաստվում է անդամակցել ՀԱՊԿ-ին։ Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։
«Այդ խոսքերը, որ հնչեցրել է ՀԱԿՊ գլխավոր քարտուղարը, մեծ քաղաքականության մեջ հենց այնպես չեն նետվում, եւ, հավանաբար, դեռեւս չասված հիմնավորում ունեն։ Առայժմ հստակույթուն կա միայն մեթոդաբանության մեջ՝ հասկանալու այդ կառույցի ամրապնդման եւ հետագա զարգացման անհրաժեշտությունը՝ կապված Արեւմուտքի ագրեսիվության կտրուկ աճի հետ, որը փորձում է ռազմաքաղաքական դշինքների օգնությամբ Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների նկատմամբ ամրապնդել իր համաշխարհային գերիշխանությունը։ Անորոշություն կա ՀԱՊԿ - ի ընդլայնման, դրա պոտենցիալ նոր մասնակիցների հարցում։ 2022 թ-ի մայիսին Մոսկվայում ՀԱՊԿ-ի ստորագրման 30-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովում ասվում էր՝մի քանի տարի հետո ՀԱՊԿ-ի անդամների թիվը կավելնա, արդեն անդամակցող վեց երկիր չի լինի։ Չէ որ ՆԱՏՕ-ն, ի վերջո, միայնակ չէ ընդլայնվելու։ Ի դեպ, ՀԱՊԿ-ի այդ գագաթնաժողովում Պուտինն ակնարկում էր այդ մասին՝ առաջրկելով կազմակերպությանը կից դիտորդի կարգավիճակ տալ, անուղղակիորեն մատնանշում էին Ադրբեջանը, Մոլդովան եւ Ուզբեկստանը։ Այն ժամանակ ուրիշ ոչ մի կոնկրետ բան չի ասվել։ Այժմ փորձագետները նշում են նույն Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, ԿԺԴՀ-ն, Կամբոջան, Հարավային Օսիան եւ Աբխազիան, աֆրիկյան որոշ երկրներ, Կուբան, Վենեսուելան: Բայց ներկայիս ՀԱՊԿ-ն, այնուամենայնիվ, Ռուսաստանի շուրջ պտտվող համաստեղություն է եւ ինչ-որ բան պատրաստվում է առաջին հերթին այդ ուղղությամբ՝ կապված դաշինքի հայտարարված վերաձեւավորման հետ։ Սակայն ՀԱՊԿ գլխավոր քարտոիւղարի հայտարարությունը շարադրված է «զգուշավոր խմբագրությամբ»։ Նույն Վրաստանը, օրինակ, պաշտոնապես չի հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամկցելու ուղեգծից», - նշել է Տարասովը։
Թե ինչու են նոր անդամներ ձգտում մտնել դաշինք, գաղտնիք չէ, շարունակել է նա։ «Պատասխանը 1992 թ-ին կնքված պայմանագրի 4-րդ առանցքային հոդվածում է։ Եթե մասնակից պետույոթւններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա դա կդիտվի որպես ագրեսիա սույն պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետույթուններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտ կատարելու դեպքում բոլոր մյուս մասնակից պետությունները նրան կտրամադրեն անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական, ինչպես նաեւ աջակցություն կցուցաբերեն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով՝ հավաքական պաշտպանության իրավունքի իրականացման կարգով՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն։ Ինչպես ասում են, նոր գործընթացը նոր է սկսվում», - եզրափակել է Տարասովը։
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի