Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Այսօրվա աշխարհում, ժամանակակից հեղափոխությունների ամենամեծ սխալն ու, միևնույն ժամանակ առանձնահատկությունը նրանում է, որ առաջնորդողները գնում են համագործակցության կատարյալ ապազգային համաշխարհային գլոբալիստական ուժերի հետ ու ստիպված են լինում ներդնել նրանց արժեքների համակարգը՝ սեփական երկրներում։
Կյանքում ամեն ինչ գին ունի։ Եթե ոչ, ապա դա լոկ թակարդում դրված պանրի կտորն է։
Եւ ստացվում է, որ նոր կամ հեղափոխական իշխանությունները արդարացիորեն քննադատելով հներին, անարդարացիորեն քննադատում են նաև ազգայինը, ավանդականը, հիմնարարը։ Այսինքն, արհեստականորեն առաջացած օնտոգոնիստական գիծը անցնում է ազգայինի ու համամարդկայինի միջով, մինչդեռ մեր ժողովուրդն ու ազգը երբեք չի առանձնացել ազգայնականությամբ կամ մարդատյացությամբ, կամ միշտ է եղել համամարդկային։ Նարեկացի կարդացեք, կամ Սայաթ Նովա։ Իսկ սա աննկատ խարխլում է արմատների բարդ, անտեսանելի համակարգը, որը "Հեղափոխություն" անվան տակ կտրում է մեզ մեր ազգին բնորոշ կենարար երակներից։ Ինչպես է անտառում աննկատ չորանում որևէ ծառատեսակ, ասենք՝ թեղին։ Հենց այդպես, ժամանակակից տեխնոլոգիական որևէ նորամուծություն աննկատ խանգարում է նրա կենսագործունեությանը։ Այդ է պատճառը, որ երբ հետևում ենք վարչապետի էջին, ակամա լցվում ենք հպարտությամբ, իսկ երբ գնում ենք օդանավակայան և տեսնում արտագաղթողներին, սթափվում ենք ու հասկանում, որ այսպես այլևս չի լինի։
Սակայն այս մեդալը ունի իր հակառակ կողմը։ Բոլոր հները չէ, որ ազգային են։ Եվ բոլոր ազգայինները չեն, որ ճշմարիտ են։ Նրանց մի մասը հանցագործ են, մի մասն էլ աթոռ տաքացնող պաշտոնյա, ովքեր ոչնչով չեն տարբերվում այսօրվա հանցագործներից ու աթոռ տաքացնողներից։ Ուստի՝ ազգային առողջ հայեցակարգ է պետք, որը կարող է կոչվել "Հիմնարար Հայակենտրոնություն"։ Եվ մտավորականներից, քաղաքագետներից, պետական, մշակութային, քաղաքական, հասարակական, կրոնական գործիչներից կազմված մի խումբ է պետք այս հայեցակարգը մշակելու ու հասարակությանը մատուցելու համար։ Այս մտավորականների խնդիրը պիտի լինի՝ այն, որ կարողանան այնպես հավասարակշռել համամարդկայինի ու ազգայինի փոխհարաբերությունը մեր օրենսդրական համակարգում ու պետական վերնաշենքային փոխհարաբերություններում, որ ոչ մի սորոսական բոռ իր հայազգի կողմնակիցների հետ չխուժի մեր տուն։ Ծայրահեղությունների մեջ հարկավոր է հիմնվել ազգայինին ու դրանից հրվել դեպի կենտրոն։ Սա է հասարակության գոյատևման մոդելը։ Հեծանիվ հորինել պետք չէ։
Այսօր մի հոդված տեսա, որի վերնագիրը, հայտնի մի գործչի բերանով հայտարարում էր, որ Նիկոլը մեր ազգի վրեժն է լուծում դավաճաններից։ Վերնագիրն այնքան սխալ ու վատն էր, որ ես չկարողացա նյութը ընթերցել։ Ես մի բան կասեմ՝ եթե Նիկոլը եկել է Երկիր կառուցելու՝ կեցցե նա։ եթե եկել է վրեժ լուծելու՝ ամոթ մեզ»: