Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցյալ ամիս Ռայիսիի եւ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի ողբերգական մահը, անկասկած, զգայուն կորուստ էր Իրանի Իսլամական Հանրապետության համար: Երկու քաղաքական գործիչներն էլ փորձառու պետական գործիչներ էին, ովքեր հաջողությամբ վարում էին անկախ եւ ճկուն արտաքին քաղաքական կուրս՝ ապահովելով ԻԻՀ դիրքերի ամրապնդումը որպես տարածաշրջանային եւ միջազգային ազդեցիկ խաղացողի:
Այո, երկրի քաղաքականության որոշման հարցում վճռորոշ դերը պատկանում է Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեիին, որը, ինչպես ոչ ոք, հասկանում է Թեհրանի եւ Մոսկվայի հարաբերությունների ամրապնդման կարեւորույթթունը ժամանակակից աշխարհաքաղաքական պայմաններում, երբ ընթանում է բազմաբեւեռ աշխարհի ձեւավորումը: Այնուամենայնիվ, նրա կողմից սահմանված առաջադրանքների հաջող իրականացումը մեծապես կախված է հատուկ կատարողներից, նրանց անձնական համոզմւոնքներից եւ դրանց հետեւելու պատրաստակամությունից: Ռյաիսին եւ ա Աբդոլլահիյանը պարզապես քաղաքական եւ պետական գործիչներ չէին: Նրանք համոզված էին՝ անհրաժեշտ է ակտիվորեն զարգացնել ռուս-իրանական համագործակցությունը։ Եվ դա բարձր գնահատվեց Ռուսաստանի ղեկավարության կողմից նրանց մահվան կապակցությամբ ցավակցական խոսքերով։ Մեծ վստահությամբ կարելի է կանխտեսել՝ հունիսի 28-ին երկրի նոր նախագահի ընտրվելուց հետո Իրանի արտաքին քաղաքական կուրսը էակն փոփոխությունների չի ենթարկվի։ Դա, պետք է ենթադրել, վերաբերում է նաեւ Մոսկվայի հետ Թեհրանի հարաբերություններին։ Համենայնդեպս, ինչպես Ռայիսիի եւ Աբդոլլահիյանի ողբերգական մահվան հաջորդ օրը հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, Ռուսաստանի հետ հարաբերությունների նկատմամբ Իրանի մոտեցումներում ոչ մի փոփոխություն չի լինի, եւ նրա հետ ռազմավարական համագործակցությունը կշարունակվի:
Այստեղ հարկ է նշել՝ Պուտինը հույս ունի, որ Իրանի հետ լավ հարաբերությունները կպահպանվեն, ինչի մասին նա արդեն բազմիցս հայտարարել է։ Այսպես, պատասխանելով իրանական IRNA լրատվական գործակալության ղեկավար Ալի Նադերիի հարցին հունիսի 5-ին Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում արտասահմանյան լրատվական գործակալությունների ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, Պուտինը նշել է՝ զոհված նախագահ Ռայիսիի օրոք Իրանը դարձել է ՇՀԿ-ի եւ ԲՐԻԿՍ-ի անդամ, եւ մեր երկրները միասին շարժվել են բազմաբեւեռ աշխարհ ստեղծելու ուղղոթոյամբ։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարը հույս է հայտնե՝ ընդհանուր լեզու կգտնի Իրանի նոր նախագահի հետ, եւ Ռայիսիի օրոք նախանշված բոլոր ծրագրերը կյանքի կկոչվեն: Ավելի վաղ՝ մայիսի 24-ին, Մինսկում կայացած մամուլի ասուլիսում, մեկնաբանելով Իրանի նախագահ Ռայիսիի մահից հետո Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերությունների հեռանկարները, Պուտինը հայտարարել էր. «Ես անձամբ չեմ տեսնում որեւէ հնարավոր լուրջ փոփոխություն, ինչ էլ որ լինի։ Բայց, իհարկե, հույս ունեմ, որ ռուսական ուղղությամբ իրանական քաղաքականության շարունակականությունը եւ առանցքային միջազգային խնդիրների շուրջ մեր համագործակցության ուղղությամբ կպահպանվի»։
Իր հերթին, Ռուսաստանն ամեն ինչ անելու է Իրանի հետ հարաբերությունների զարգացումը շարունակելու համար։ Պատահական չէ՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին, ով ներկայացնում էր մեր երկիրը Էբրահիմ Ռայիսիի հրաժեշտի արարողության ժամանակ, Պուտինը խնդրեց նրան փոխանցել Իրանի ղեկավարությանը, ինչը հույս ունի, որ երկրների միջեւ համագործակցությունը կզարգանա նախկին ուղղությամբ: «Մենք, մեր կողմից, կանենք ամեն ինչ, որպեսզի ռուս-իրանական հարաբերությունները շարունակվեն հենց այդ ուղղությամբ, փոխանցեք, խնդրում եմ, այդ խոսքերը Իրանի ղեկավարությանը», – հայտարարել է պետության ղեկավարը: Մոսկվայի եւ Թեհրանի առաջանցիկ մերձեցմանը նպաստում են մի շարք տնտեսական եւ արտաքին քաղաքական գործոններ։ Կարելի է վստահորեն պնդել, որ Ռուսաստանն ու Իրանը գտնվում են «բարիկադների մի կողմում»՝ ենթարկվելով Արեւմուտքի եւ առաջին հերթին ԱՄՆ-ի կողմից գնալով աճող պատժամիջոցային ճնշմանը։ Առանց չափազանցության կարելի է ասել, որ մեր երկրներն աշխարհի ամենապատժելի պետություններն են, ընդ որում՝ Ռուսաստանն այդ առումով նույնիսկ իրանից առաջ է։ Ինչպես վերջերս հայտարարել են Պետդումայում, Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների թիվն արդեն գերազանցել է 20 հազարը։ Ընդ որում, միայն Ուկրաինայում իր գործունեության սկզբից ի վեր (2022ի փետրվարի 24-ին) Ռուսաստանի նկատմամբ սահմանվել է 15 821 պատժամիջոց, ինչը եռակի գերազանցում Իրանի դեմ սահմանափակումների քանակը նրա անկախության ողջ 45 – ամյա պատմության ընթացքում.այսօր Թեհրանի դեմ գործում է 5011 պատժամիջոց։
Կարեւոր է նշել՝ Ռուսաստանին եւ Իրանին միջազգային ասպարեզում մեկուսացնելու հավաքական Արեւմուտքի բոլոր փորձերը ձախողվում են, եւ մեր երկրները հաջողությամբ համագործակցում են ինչպես երկկողմ հիմունքներով, այնպես էլ այնպիսի հեղինակավոր միավորումների հարթակներում, ինչպիսիք են ՇՀԿ-ն, BRICS-ը եւ ԵԱՏՄ-ն: Բացի այդ, Մոսկվան եւ Թեհրանը ակտիվորեն զարգացնում են հարաբերությունները Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի բարեկամ պետությունների հետ, ինչը նրանց թույլ է տալիս հաղթահարել Արեւմուտքի պատժամիջոցային ճնշումը եւ լուծել տնտեսկան զարգացման խնդիրները: Ընդգծենք՝ ռուս-իրանական քաղաքական երկխոսությունը հիմնված է համաշխարհային եւ տարածաշրջանային օրակարգի հարցերի մեծ մասի շուրջ դիրքորշումների համընկնման կամ մոտիկության վրա, այդ թվում՝ բազմաբեւեռ աշխարհակարգի կառուցման, միջազգային գործերում ՄԱԿ-ի դերի ամրապնդման եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու վրա։ Իրանի հետ փոխգործակցությունը Ռուսաստանի ազգային շահերի ապահովման կարեւոր ուղղություն է։ Այն ուղղված է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, Մերձավոր եւ Միջին Արեւելքում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը։
Ներկայումս ռուս-իրանական հարաբերությունները բնութագրվում են վստահության եւ փոխըմբռնման բարձր աստիճանով, ընդ որում, դրանք ակտիվորեն զարգանում են բոլոր ուղղություններով: Տնտեսական համագործակցության առավել հեռանկարային ոլորտներն են ատոմային էներգետիկան (Ռուսաստանը նախատեսում է Բուշերի ԱԷԿ-ում երկու նոր բլոկների կառուցում), մեքենաշինությունը, երկաթուղային տրնսպորտը, նավթագազային ոլորտը, գյուղատնտեսությունը, ռուսական տեխնոլոգիանրի օգտագործումը տիեզերքի խաղաղ հետազոտման համար: Բավական է հիշել, որ վերջին երկու տարիների ընթացքում իրանցի գործընկերների շահերից ելնելով՝ ռուս մասնագետները երկու արբանյակ են ստեղծել եւ տիեզերք արձակել։ Վերջին շրջանում նկատենք՝ զգալիորեն ակտիվացել են «Հյուսիս – Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի գործրկման աշխատանքները՝ Իրանի տարածքով Ռուսաստանից Հնդկաստան եւ Հարավարեւելյան Ասիայի երկրներ եւ հակառակ ուղղությամբ միջմոդալ փոխադրումներ իրականացնելու նպատակով։ Ի դեպ, այս նախագծի մասին առանձին հիշատակել է Ռուսաստանի նախագահը՝ ելույթ ունենալով ПМЭФ-2024 լիագումար նստաշրջանում։ Այսպես, Պուտինը՝ հեռանկարում Մոսկվան հատուկ ուշադրույթուն է դարձնելու տրանսպորտային միջանցքների զարգացման Հարավային ուղղությանը, մասնավորապես՝ «Հյուսիս – Հարավ» միջանցքին։ Պետք է ենթադրել՝ այդ նախագծի իրականացումը օգուտ կբերի ոչ միայն Ռուսաստանին, այլեւ դրանում ներգրավված բոլոր երկրներին, ներառյալ Իրանին։
Եզրափակելով՝ կցանկանայի նշել, որ Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ագրեսիվ ռազմաքաղաքական մտահղացումներին համատեղ հակզդեցությունը, պատժամիջոցների ճնշման հաղթահարմանն ուղղված աշխատանքը, առեւտրտնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացումը անշեղորեն հանգեցնում են Ռուսաստանի եւ Իրանի աշխարհաքաղաքական մերձեցմանը եւ ռազմավարական գործընկերության հարաբերությունների ձեւավորմանը: Ի դեպ, այդ միտումներն ամրագրող համապատասխան պայմանագիրը, որը փոխարինելու կգա 2001ի մարտի 12-ի գործող պայմանագրին, արդեն պատրաստվում է։ Համենայնդեպս, օրերս Լավրովը հայտարարել է՝ Մոսկվան եւ Թեհրանը լիովին համաձայնեցրել են համապարփակ համագործակցության մասին նոր պայմանագրի տեքստը, որը կոչված է երկու երկրների հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ համագործակցության մասին պետական պայմանագրի վրա աշխատանքին, այո, այն դեռեւս չի կարող ստորագրվել, թեեւ տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է», – ասել Լավրովը: Իր հերթին Պեսկովը հայտարարել է երկու երկրների միջեւ համապարփակ պայմանագրի շուրջ աշխատանքները շարունակվում են, սակայն կա ժամանակացույցի փոփոխություն դեպի աջ՝ Իրանում նախագահական ընտրությունների պատճառով: Հուսով ենք՝ պայմանագրի հետ կապված իրավիճակը կպարզվի հունիսի 28-ի ընտրություններից հետո, եւ դրա ստորագրումն արդեն սարերի հետեւում չէ։
Սերգեյ Սաենկո, միջազգային մեկնաբան
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի