կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-01 22:22
Քաղաքական

Մենք շարունակելու ենք զարգանալ, առանց Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու. Շարմազանով

Մենք շարունակելու ենք զարգանալ, առանց Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու. Շարմազանով

Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել են մի շարք ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցեր: Ամենաէական հարցերից է եղել հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին Հայաստանի որոշումը:

«Եվս մեկ անգամ հայկական կողմը վերահաստատեց, որ մենք առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից ենք եղել: Ցյուրիխյան արձանագրությունների ոգին դա առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն էր, ու երկու երկրների միջև պատի քանդումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Սակայն ցավով պետք է արձանագրել, որ թուրքական կողմը գնաց ոչ թե հարաբերությունների կարգավորման ճանապարհով, այլ նոր պատեր ստեղծելու և նոր նախապայմաններ դնելու ճանապարհով: Այն ժամանակ, երբ մենք սկսում էին ֆուտբոլային դիվանագիտությունը, թուրքական կողմը ասում էր, որ նրանք ձգտում են զրոյի հասցնել այն խնդիրները, որոնք կան միմյանց միջև: Այսօր պետք է արձանագրել, որ նրանք զրույի են հավասարեցրել այն հարևանների թիվը, որոնց հետ չունեն խնդիրներ»,- ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով` Հայաստանը շահած է դուրս եկել, քանի որ եվրոպացի գործընկերները մինչև վերջին տարիները կարծում էին, թե հայկական կողմն է թելադրում նախապայմաններ, մինչդեռ այս տարիները ցույց տվեցին, որ հայկական կողմը բացառապես հարաբերությունների ստեղծման կողմնակից է, և որ գնդակը թուրքական դաշտում է, սակայն թուրքական կողմը սկսեց նախապայմաններ ու վերջնագրեր թելադրել:

Լրագրողների այն հարցին, թե ինչ է լինելու հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումից հետո, Շարմազանովը պատասխանեց. «Ինչ պետք է սպասենք, քայլը պետք է կատարի թուրքակլան կողմը: Մենք մնում ենք նույն դիրքորոշոմանը, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները առանց որևէ նախապայմանների: Մենք շարունակելու ենք զարգանալ, առանց Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելո»: