| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր խորհրդարանում եվրոպական ինտեգրման և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ շահագրգիռ է ընդլայնել ԵՄ-ի հետ երկխոսությունը քաղաքական, տնտեսական և այլ բնագավառներում:
«Այդ մասին են վկայում մեր ակտիվ փոխգործակցությունը երկկողմ մակարդակում, ԵՄ տարբեր անդամ երկրների հետ և ԵՄ տարբեր կառույցների հետ շարունակվող աշխատանքը»,- ընդգծեց փոխնախարարը` հավելելով, որ ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ ՀՀ-ի ղեկավար այլ պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում արձանագրվել է, որ թեև վերջին տարիների աշխարհաքաղաքական վայրիվերումներին, ՀՀ-ԵՄ հարաբերությունները զարգանում են կառուցողական հունով, առկա է երկուստեք քաղաքական կամք և հանձնառություն՝ այդ հարաբերությունների դինամիկան և ՀՀ-ում ժողովրդավարության գործընթացների հետագա խորացումը շարունակելու նպատակով:
Նազարյանը նշեց, որ ընդունվել է հռչակագիր, որը կարևորում է ոլորտային համագործակցությունը՝ գիտության նաև ՓՄՁ-ներին վերաբերող, ինչպես նաև ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիր կնքելու հեռանկարների հարցում:
Փոխնախարարի խոսքով` հռչակագրում հղում է արվում վիզաների ազատականացման՝ առաջիկայում ձեռնարկվելիք քայլերին:
Նշենք նաև, որ Կարեն Նազարյանը կարևորեց անցած ամիս ԵՄ-ի կողմից ընդունված որոշումը, ըստ որի՝ հաստատվել է ՀՀ-ԵՄ համագործակցության նոր համաձայնագիր կնքելու մասին մանդատը:Ըստ փոխնախարարի՝ ակնկալվում է, որ պաշտոնական բանակցությունները կմեկնարկեն դեկտեմբերին: