կարևոր
2920 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-23 12:22
Աշխարհ

Թրամփը ռեստորանում 500 դոլար թեյավճար է թողել, կտրոնի վրա գրել՝ «կորչեն թեյավճարի հարկերը»

Թրամփը ռեստորանում 500 դոլար թեյավճար է թողել, կտրոնի վրա գրել՝ «կորչեն թեյավճարի հարկերը»

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Ֆիլադելֆիայում իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Tony and Nick 's Steaks ռեստորանում 500 դոլար թեյավճար է թողել, իսկ կտրոնի դարձերեսին գրել «կորչեն թեյավճարների հարկերը»։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Fox Business հեռուստաալիքը:

Ավելի վաղ Լաս Վեգասում կայացած հանրահավաքի ժամանակ Թրամփն ընտրողներին խոստացել էր Սպիտակ տուն վերադառնալուց հետո առաջին հերթին չեղարկել թեյավճարների հարկերը՝ ժամանցի ոլորտի աշխատողների եկամտի հիմնական աղբյուրը։ Նշենք, որ Լաս Վեգասն այն քաղաքն է, որտեղ բնակիչների գերակշիռ մեծամասնությունը հենց այդ ոլորտում է աշխատում։

ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: Նախընտրական մրցապայքարում գլխավոր մրցակիցներն են պետության գործող ղեկավար, դեմոկրատ Ջո Բայդենը, ինչպես նաև ԱՄՆ նախկին առաջնորդ, հանրապետական Դոնալդ Թրամփը: Երկու թեկնածուներն էլ արդեն հավաքել են բավականաչափ պատվիրակների ձայներ իրենց կուսակցությունների առաջադրման համար անցկացված նախնական քվեարկությունների արդյունքում, իսկ նրանց գրեթե բոլոր մրցակիցները հայտարարել են մրցավազքից դուրս գալու մասին: