|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ԱՄՆ նապագահ Դոնալդ Թրամփը խոստացել է նվազեցնել ընկերության եկամուտից հարկերի գանձումը, փոխանցում է «РИА Новости»-ն:
«Մենք կնվազեցնենք (դրույքը) ընկերությունների համար՝ 15-20 տոկոսով՝ 35-38 տոկոսից», - Fox News-ի հետ հարցազրույցում ասել է Թրամփը։
«Դա Ռեյգանի ժամանակներից ի վեր հարկերի խոշորագույն նվազեցում կլինի, հնարավոր է, ավելին, քան Ռեյգանի օրոք», - հավելել է Թրամփը։ Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆ նախագահ է եղել 1981-1989-ին։
Թրամփը մի քանի անգամ հարկային բարեփոխումներ է խոստացել, բայց դեռևս չի հրապարակել նպատակային ցուցանիշներ։
Հանրապետականները կարծում են, որ հարկերի նվազեցումը կնվազեցնի բիզնեսի ծանրաբեռնվածությունը և թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել։