կարևոր
18010 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-19 17:52
Իրավական

Ստեղ են ասել՝ սելը չի ճռում, սելվորն է ճռում․ Ռաֆիկ Մելքոնյան

Եթե կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը հիմնավորվում է այնպիսի փաստական տվյալով, որպիսին վարույթում գոյություն չունի, կեղծի՞ք է, թե՞ կեղծիք չէ։ Բամբասանքի, արտաբանկային տվյալների հիման վրա կազմվում է պաշտոնական փաստաթուղթ, սա կեղծի՞ք է, թե՞ կեղծիք չէ։ Բա էլ կեղծիքը կարո՞ղ է՝ կարմիր բանդիկով է լինում։ Այս մասին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջևան քաղաքի նստավայրում տեղի է ունեցած նիստում նշել է Սուրեն Մունկյանի պաշտպան Ռաֆիկ Մելքոնյանը՝ թվարկելով գործում առկա մի շարք կեղծիքներ։ «Մարդուն ծանուցում են տալիս, որ այսինչ օրը, այսինչ ժամին կներկայանաս քննչական վաժին։ Մարդը ծանուցագրով գալիս է, բաժին չհասած ձերբակալում են նրան։ Սա ի՞նչ է, բա պաշտոնական դիրքի չարաշահում չէ՞»։ 

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։

Հայտնենք նաև, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբանները բազմիցս հայտնել են, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս. Մանուկյանի մեղսակցության մասին։