կարևոր
6232 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-24 17:25
Իրավական

Իմ վստահորդ Սուրեն Մանուկյանը, ի սկզբանե, ապօրինի գտնվում է արգելանքի տակ․ Ռաֆիկ Մելքոնյան

«Իմ վստահորդ Սուրեն Մանուկյանը, ի սկզբանե, ապօրինի գտնվում է արգելանքի տակ»,-այս մասին դատարանում հայտարարաեց փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանը։

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջևան քաղաքի նստավայրում ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։
 

«2 տարի առաջ, քննիչը դատարան ներկայացրել է կալանք խափանման միջոց ընտրելու միջնորդություն՝ թույլ տալով առերևույթ պաշտոնական կեղծիք։  Դատարանին ներկայացվել է միջնորդություն, որտեղ փաստվել է․ «Սուրեն Մանուկյանին ձերբակալել ենք անմիջականորեն  ծագած հիմնավոր կասկածի պատճառաբանությամբ, քանի որ  կա 2 հիմք․ ականտես վկան մատնացույց է արել հանցանք կատարողին և նրան պատկանող գույքի վրա հայտնաբերել ենք հանցագործության հետքեր»։ Պարզվում է, չկա նման գույք, Սուրեն Մանուկյանը չունի գույք, որի վրա հայտնաբերված լինեն հանցագործության հետքեր, չկա որևէ ականատես վկա, որը Սուրեն Մանուկյանին մատնացույց արած լինի՝ որպես հանացագործություն կատարած անձի»,-ասաց Ռաֆիկ Մելքոնյանը։
 

Մանրամասն՝ տեսանյութում։