Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թիվ 2 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Սամվել Ֆարմանյանը երեկ «Ֆեյսբուք»-ի իր էջում պաշտպանել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի համար ՀՀ պետական բյուջեից կառավարության որոշմամբ 12 մլն դրամ տրամադրելու համար հնչող քննադատությունները. «Եթե անկեղծ լինենք, նորանկախ Հայաստանի դժբախտությունները սկսվեցին այն ժամանակ, երբ պետական իշխանությունը քայլ առ քայլ սկսեց համալրվել «գիրք չկարդացած», «ձեն բերող» թաղի տղեքով: Համաշխարհային պատմությունը վկայում է՝ բոլոր դժբախտություններն ունեն մեկ պատճառ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»: Ֆարմանյանի այս հայտարարության հետ չի կարելի չհամաձայնել. այո՛, այսօր իշխանությունը, այդ թվում` իշխող ՀՀԿ-ն, համալրվել է «գիրք չկարդացած», «ձեն բերող թաղի տղերքով»: Բայց այսօր այդ մասին խոսում է այն Ֆարմանյանը, որը եւս ԱԺ մանդատ է ստացել նույն «գիրք չկարդացած», «ձեն բերող թաղի տղերքի» շնորհիվ, ու հիմա փորձում է Հռոմի պապից կաթոլիկ երեւալ, գրում է «Ժողովուրդը»: