|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Այս ժամանակահատվածը մեզ ցույց տվեց, որ մենք գործում ենք կեղտոտ համակարգի դեմ՝ իր բոլոր դրսևորումներով, համացանցային ամենաստորին աստիճանից, ձեր փողերով պահվող ՊՈԱԿ-ներից: Տեղեկություն ունենք, որ այս ամենի մեջ ներգրավված է նաև «Վիվարո»-ն»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Բագրատ Սրբազանը։ «Կեղտոտ համակարգը բարձրացել է մինչև խորհրդարանի ամբիոն։ Ամբիոնը դարձել է կեղտոտ քարոզչության միջոց, որտեղ մարդիկ ինքնադրսևորվում են։ Դրանցից մեկի, որն իրեն շատ է երևակայել, անցել է նաև թմրանյութի գործով, Արթուր Հովհաննիսյանի դեմ դատական գործընթաց ենք սկսելու՝ իր հայտարարությունների համար»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ կրկին նշելով, որ շարժումը դառնալու է օրակարգ թելադրող։