Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քաղաքագետ, Մերձավորարևելյան հակամարտությունների փորձագետ Կիրիլ Սեմյոնովը Alpha News-ին մեկնաբանել է լուրերը, որ Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները դեմ են Անդրկովկասի գործերին արտատարածաշրջանային խաղացողների միջամտությանը։
Փորձագետի կարծիքով ՝ Ռուսաստանն ու Իրանը շահագրգռված չեն, որ ինչ-որ արտատարածաշրջանային ուժեր հաստատվեն Անդրկովկասի տարածքում ։
«Իրանի համար անվտանգության խնդիրը հիմնարար նշանակություն ունի։ Նախկինում Իրանին սպառնացող հիմնական վտանգը գալիս էր Ադրբեջանից և Իսրայելի հետ նրա համագործակցությունից, իսկ այժմ Իրանը որոշակի մտահոգություններ ունի Հայաստանի հետ կապված՝ հաշվի առնելով այն կուրսը, որը վարում է Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով նրա սերտ համագործակցությունը ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ։ Հայաստան են եկել ԿՀՎ-ի և Իրանի համար թշնամական այլ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։ Դա Իրանի համար ազդանշան է», — ասել է Սեմյոնովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը նույնպես շահագրգռված չէ, որ արտատարածաշրջանային ուժեր հաստատվեն Անդրկովկասի տարածքում։ «Խոսքն առաջին հերթին ՆԱՏՕ-ի անդամների մասին է»,- եզրափակել է Սեմյոնովը։