|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Հուսեյն Մուֆթօղլուն քննադատել է Իրանին թուրքական ղեկավարության հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար` տարածաշրջանային անկայունության պատասխանատվությունը դնելով Իրանի վրա. հայտնում է РИА Новости-ն:
Երեկ Թեհրանում Թուրքիայի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ` բացատրություն պահանջելու Թուրքիայի ղեկավարության` տարածաշրջանում Իրանի քաղաքականության մասին հայտարարությունների վերաբերյալ. Բահրեյն կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը Իրանին մեղադրել էր Սիրիայում և Իրաքում քայքայիչ գործողություններ իրականացնելու և տարածաշրջանի երկրներում իր ազդեցությունը մեծացնելու մեջ, իսկ Մյունխենի անվտանգության համաժողովում Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմը հայտարարել էր, թե Իրանը գործում է Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի դեմ: Ի պատասխան, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բեհրամ Քասիմին հայտարարել էր, որ Թուրքիան չպիտի չարաշահի Իրանի համբերությունը` միաժամանակ մեղադրելով Անկարային կայսրությունը վերականգնելու երազանքների և ահաբեկիչներին աջակցելու մեջ:
«Անհնար է հասկանալ ու մեղադրանքներ ընդունել նրանցից, ովքեր պատասխանատու են տարածաշրջանում լարվածության և անկայունության համար: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բեհրամ Քասիմիի հայտարարությունն անարդարացի է: Իրանին քննադատողներին ուղղված մեղադրանքների փոխարեն, Իրանից սպասում ենք իր տարածաշրջանային քաղաքականության վերանայում և կառուցողական քայլեր»,- ասվում է Մուֆթօղլուի հայտարարությունում: